Ներքին 3 տարի առաջ - 10:40 29-06-2023

Ռուս աղջկան արգելում են իր հացը վաստակել բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համացանցում մի սիրողական տեսանյութ է տարածվել, որտեղ երեւանյան բարերից մեկում հաճախորդը բարմենուհուց պահանջում է հայերեն մենյու, խիստ ռուսական ակցենտով, բայց հայերենով գարեջուր է պահանջում, իսկ երիտասարդ բարմենուհին չի կարողանում դա անել, ռուսերեն է խոսում, որովհետեւ ենթադրաբար ռուս է կամ՝ ռուսաստանցի, եւ ՌԴ-ից վերջերս է տեղափոխվել Հայաստան՝ ապրելու, աշխատելու։

Կինը, որ նկարահանել է այս տեսանյութը, որպես աններելի հանցանքի ապացույց առ այն՝ թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում պետական լեզուն, ինչպես է ռուս աղջիկը արհամարհում մեր օրենքները, ահա այս կինը տեսանյութը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ եւ ինքը եւ իր ընկերները ոսկեղենիկ ռուսերենով կսկծալի մեկնաբանություններ են թողնում։ Ոսկեղենիկ ռուսերենով իրենց ցասումն են արտահայտում Հայոց լեզուն ոտնահարելու կապակցությամբ։

Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երեւանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված եւ մեծացած հայուհիներին եւ հայորդիներին թույլատրելի է ՀՀ պեսատական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից։

Ամենայն հարգանքով, բայց պետք է ասեմ, որ տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել Երեւանում մասնակցելու Հայաստանում հիմնադրված եւ Հայաստանում գործող բարեգործական հիմնադրամի նիստերի, որոնց ենթացքում նրա հիմնական լեզուն ռուսերենն էր։ Բոլորս խոսում էինք հայերեն, իսկ ինքը, եթե նույնիսկ նախադասութունը սկսում էր հայերեն, ապա չէր կարողանում ավարտել եւ անցնում էր ռուսերենի՝ ամբողջական միտքը հոդաբաշխ արտահայտելու համար։

Բայց իհարկե՝ մեր երկիրը որպես ապրելու ամենալավ տեղ ընտրած բարեկամ ժողովրդին պետք է «նեղել»։ Դա շատ կարեւոր, շատ հայրենասիրական քայլ է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը