Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:01 15-10-2023

Պայթյունը փոխեց մեր կյանքը. հայրս անհետ կորել է, եղբորս տղան՝ վիրավորվել. արցախցի

33-ամյա Տաթևիկ Պետրոսյանը ընտանիքի հետ Ստեփանակերտից բռնի տեղահանվել և այժմ ժամանակավոր բնակություն է հաստատել Երևանում։ Վարձակալել են բնակարան, բայց վարձը վճարելն ընտանիքի համար դժվարություն է, աշխատանք չունեն, Ստեփանակերտից դատարկաձեռն են եկել Հայաստան։

Պետրոսյանների ընտանիքն օգնության կարիք ունի, Տաթևիկն ասում է՝ սեպտեմբերի 25-ի բենզալցակայանի պահեստի պայթյունից հետո հորից՝ Արարատ Պետրոսյանից լուր չունեն։ Ընտանիքն ամեն տեղ դիմել է, բայց ապարդյուն, ոչ մի տեղեկություն չկա։

«Ես Ստեփանակերտում էի ապրում, ծնողներս՝ Ասկերանում։ Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 19-ին, երբ կրակոցները սկսվեց, մայրս մեր տանն էր, երեխաների հետ բոլորս միասին իջանք նկուղ, բջջային կապը կորավ։ Հետո կարողացանք կապի դուրս գալ: Եղբորս կինը գրեց, որ ասկերանցիներին տարհանել են օդանավակայան։ Առավոտյան եղբայրս եկավ, ընտանիքիս ու մորս տեղափոխեց այնտեղ, դե էնտեղ համեմատաբար ավելի անվտանգ էր։ Երեկոյան մեզ ասացին, որ հրադադար է, և մենք նորից գնացինք Ստեփանակերտ։ Չեմ հիշում պայթունի օրը, բայց հայրս եկավ մեր տուն, գրկեց ինձ ու գնաց՝ բենզին ստանա, որ եղբորս տղայի հետ շարժվեինք դեպի օդանավակայան, բայց բենզալցակայանի անիծված պայթյունը 1 վայրկյանում ամեն ինչ փոխեց։ Հայրս ու եղբորս տղան տուժեցին բենզինի պայթյունից, հայրս անհետ կորել է, եղբորս տղան՝ վիրավորվել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Տաթևիկ Պետրոսյանը։



Արցախցի աղջիկը հիշում է. «Եղբորս տղային գտանք, և հենց առաջին թռիչքով Երևան տեղափոխեցին։ Հորիցս մինչև այսօր լուր չունենք։ Հայրս իմ ուժն էր, շունչս... Մենք այնքան երջանիկ էինք, բայց ամեն ինչ մի վայրկյանում փոշիացավ։ Նռան ու կարալյոկի այգիներով մեծ տուն ունեինք, դա էլ հիմա աչքերիս չի երևում»,- եզրափակում է Արցախից բռնի տեղահանված Տաթևիկ Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել