ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզերում տեղավորված շուրջ 80․000 արցախցիներից միայն 1600-ն է հարմարեցված շինություններում։
«Մեր հայրենակիցները բավական ծանր հոգեբանական և ֆիզիկական վիճակում են, և կարծում եմ, ինչ-որ ժամանակ է պետք, որ նրանք էլ իրենց հեռանկարային որոշումները կայացնեն։ Մեկ բան ակնհայտ է, որ մենք չենք ցանկանում, որ մեր հայրենակիցները Հայաստանից դուրս գան, արտագաղթ տեղի ունենա։ Կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել, որ նրանք հարմար պայմաններ ունենան, այստեղ աշխատեն։ Վերադառնալու որոշումը բարդ որոշում է, որի մասին ես չեմ կարող խոսել»,- ասաց Սանոսյանը՝ պատասխանելով արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավորության մասին հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում։