Ներքին 3 տարի առաջ - 15:55 13-10-2023

Հադրութի մեր տունը մնաց թուրքերին, վիդեոներ էին գցել, սիրտս մղկտում էր․ արցախցի

Գյումրիի Ռեպինի փողոցի վրա գտնվող մարզադպրոցում Արցախից բռնի տեղահանված մի քանի ընտանիքներ են ապրում։ Մարզադպրոցի շենքը այնքան էլ բարվոք վիճակում չէ, ջեռուցումը նորմալ չէ, շենքը խոնավ է։
«Մենք Ստեփանակերտից ենք տեղահանվել, արդեն 2-րդ անգամ ենք տուն կորցնում։ 44-օրյա պատերազմից առաջ Հադրութում ենք ապրել, մեր տունը մնաց թուրքերին, վիդեոներ էին գցել, սիրտս մղկտում էր, թե ոնց են մեր տարիների չարչարանքը փչացնում։ Պատերազմից հետո եկանք Ստեփանակերտ, մեր համար ապրում էինք... Մի կողմից բլոկադա, մի կողմից պատերազմ, ամեն ինչ սրբեց տարավ։ Վայքում մի քանի օր մնացինք, մեզ ասացին Գյումրի գնացեք։ Եկանք էստեղ, սպորտ դպրոցում ենք մնում, բայց չենք դժգոհում, մենք դժոխքից ենք փրկվել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Ստեփանակերտից բռնի տեղահանված Անժելիկա Սարգսյանը։

Մեկ այլ տեղահանված բնակիչ Էլեոնորա Առաքելյանն էլ ասում է, որ իրենց սկզբում գյուղում տուն են առաջարկել՝ առանց ջրի, առանց լույսի, կիսախարխուլ և իրենց համար ավելի հարմար է եղել մարզադպրոցում մնալը, մինչև որ մի լույս կբացվի իրենց համար։

«Վարձով տուն ենք ման գալիս, բայց էս պահին աշխատանք չունենք, մի քանի տեղ նայել ենք, մնում ա գնի մեջ տեղավորվենք։ Չեմ ուզում մտածեք, թե դժգոհում ենք․․․ Մենք ընենց դժվարությունների ենք դիմացել, որ էս ամեն ինչը մանր բան է»,- ասում է արցախցի կինը։

Նշենք, որ Գյումրիի այս մարզադպրոցը ամիսներ առաջ էր կոսմետիկ վերանորոգման ենթարկվել՝ համահայկական խաղերին ընդառաջ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան