Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:02 13-10-2023

Փաշինյանի պադավատապետությունը

Այսօր Ավինյանի երդմնակալության արարողությամբ պայմանավորված իշխանական ողջ վերնախավը ժամանել էր քաղաքապետարան։ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է նրանց գերշքեղ ավտոմեքենաները, որոնք, ի դեպ, կայանվել էին նաև օրենքի խախտումով։

Հատկանշական է, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը սրտնեղում էր այն ժամանակվա իշխանության ստեղծած «պադավատապետությունից»: Բայց կարծես թե կրկին իրավիճակ է փոխվել և 5 տարի առաջ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի աչքին այլևս չեն երևում գերշքեղ ծառայողական և սեփական ավտոմեքենաները։