Արտաքին 3 տարի առաջ - 16:30 12-10-2023

Զախարովան պնդում է՝ ՌԴ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է «Ռուսաստան-Թուրքիա. ԶԼՄ-ների դերը համագործակցության ամրապնդման գործում» թեմայով քննարկման ժամանակ։

Զախարովան շեշտել է՝ երկկողմանի հարաբերությունների պատմության ընթացքում նման բաց, քաղաքական երկխոսություն դեռևս չի եղել։

Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ռուս-թուրքական դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները հիմնված են մի քանի առանցքային կետերի վրա.

«Նախ, սա անկեղծ, քաղաքական երկխոսություն է ամենաբարձր մակարդակի վրա, ընդ որում՝ աննախադեպ։ Կարելի է ասել, որ մեր հարաբերությունների պատմության մեջ, ըստ ամենայնի, այսքան անկեղծ, հարուստ, բեղմնավոր, արդյունավետ փոխգործակցություն երբեք չի եղել»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հավելել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների հիմքում ընկած է նաև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը։ Նա ասել է, որ երկկողմանի հարաբերություններում առանձին բաղադրիչ է մշակութային և հումանիտար համագործակցությունը։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում