Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 10:40 12-10-2023

Իսրայելի առողջապահության նախարարը հրամայել է չբուժել ՀԱՄԱՍ-ի անդամներին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Արբելը երկրի հանրային առողջապահական համակարգին հրամայել է՝ հրաժարվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գերի ընկած անդամներին բուժելուց: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post պարբերական։

Արբելն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի անդամներին բուժելու հարցը հսկայական դժվարություններ է առաջացրել առողջապահական համակարգի վրա: Նրա խոսքով՝ այս շրջանում անհրաժեշտ է կենտրոնանալ տուժած քաղաքացիական բնակչության և Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների բուժման ուղղությամբ։

«Կռիվների սկզբից ի վեր ՀԱՄԱՍ-ի անիծված և նողկալի ահաբեկիչներին պետական հիվանդանոցներում բուժելու հարցը հսկայական դժվարություններ է առաջացրել առողջապահական համակարգի վրա: Այս դժվարին ժամանակներում առողջապահական համակարգը պետք է ամբողջությամբ կենտրոնանա հանցավոր ջարդից տուժածների, Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների բուժման վրա:

Հանրային առողջապահական համակարգում անիծված և նողկալի ահաբեկիչներին բուժելու խնդիրը զգալիորեն վնասում է այդ ջանքերին, և, հետևաբար, իմ կարգադրությամբ, հանրային առողջապահական համակարգը նրանց չի բուժի»,- ասել է նա։

Նախարարը միևնույն ժամանակ կոչ է արել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հանձնարարել համապատասխան մարմիններին այս հարցում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Ձեզ գուցե հետաքրքրի