Արտաքին 2 տարի առաջ - 12:17 11-10-2023

Բայրամովը Հայաստանին հորդորում է ընտրություն կատարել

Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ «անօրինական ու անհիմն տարածքային պահանջների» միջև։

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ պաշտոնական մամուլում հրապարակված հոդվածում։

«Այս հարցում, իհարկե, կարևոր է նաև միջազգային հանրության դերը, չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի «ռևանշիստական» փորձերին»,- նշել է նա։