Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:10 11-10-2023

Հայ զինծառայողների ընտանիքներին Ադրբեջանի պատճառած հոգեկան տառապանքների մասին զեկույց է հրապարակվել

«Թաթոյան» հիմնադրամը Հայ զինծառայողների ընտանիքներին Ադրբեջանի պատճառած հոգեկան տառապանքների մասին զեկույց է հրապարակել:

«Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին, քույրերին և նրանց ընտանիքների մյուս անդամներին: Այդ մասին մեր նոր զեկույցը` փաստերով: Շնորհակալություն զինծառայողների ընտանիքներին` աջակցության համար:

Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա և 2022թ. սեպտեմբերի 13-14 պատերազմների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ, արտադատական սպանություններ։ Դրանց հիմքում այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է։

Արհեստական քրեական հետապնդումներով և շինծու դատական ակտերով մինչ օրս՝ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունը մտադրված հոգեկան տառապանքներ է պատճառում հայ ընտանիքներին թե' Արցախում, թե' Հայաստանում։

Այս զեկույցը քննարկում և իրավական գնահատական է տալիս ադրբեջանական այդ հանցավոր արարքներին։ Օրինակ՝ ադրբեջանական զինծառայողները խոչընդոտել են որոնողական աշխատանքներ, թաքցվել և չեն վերադարձվել զինծառայողների մարմիններ և այլն։

«Facebook», «Twitter», «TikTok» և այլ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտահաշիվներով, թիրախավորելով հայկական լսարանը, տարածվել և անմիջապես ընտանիքներին են ուղարկվել իրենց ընտանիքների զինծառայող անդամների լուսանկարները սպանված և խոշտանգված վիճակում։

Ուսումնասիրությունների հաստատում են, որ նշված հանցանքները խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դրանք նպատակ ունեն ծանր հոգեբանական ցավ պատճառել ընտանիքներին և պահպանել լարվածությունը հայ հասարակությունում։ Սույն զեկույցի մշակման աշխատանքները ներառել են նաև հարցազրույցներ զինծառայողների ընտանիքների հետ և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություններ։

Երախտագիտություն ենք հայտնում զինծառայողների ընտանիքներին զեկույցի կազմման աշխատանքներին աջակցության համար։ Սույն զեկույցը մշակվել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից, որին մասնակցել են նաև ԱՄՆ փաստաբաններ Կարօ Ղազարեանը և Գառնիկ Քերքոնեանը»։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան