Արտաքին 4 տարի առաջ - 16:57 03-04-2022

Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին. ԱԳ նախարար Լուիջի դի Մայո

Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ հետևանքների և խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին: Այդ մասին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:

Նախարարը վերահաստատել է իր երկրի խորը համերաշխությունը հակամարտության բազմաթիվ զոհերին՝ ընդգծելով, որ Իտալիան պատրաստակամ է աջակցելու քաղաքացիական բնակչությանը:

«Մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակի ուղիղ շփումներին և վճռականորեն աջակցելու ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծմանը՝ լուծում, որը երաշխավորում է խաղաղության և կայունության հեռանկարը կովկասյան ողջ տարածաշրջանում, որն իսկապես ռազմավարական խաչմերուկ է ողջ Եվրոպայի համար»,- հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը:

Այս համատեքստում, ըստ Լուիջի դի Մայոյի, Իտալիան մեծ կարևորություն է տալիս Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը:

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիրը արժեքավոր հնարավորություն է Բրյուսելի և Երևանի միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Այդ պատճառով մենք աջակցում ենք այն հավակնոտ ֆինանսական միջոցառումներին, որոնք Եվրամիությունը առաջարկել է՝ խթանելու օրենքի գերակայությունը, բարեփոխումները և նպաստելու երկրում սոցիալ-տնտեսական աճին»,- հավելել է Իտալիայի արտգործնախարարը:

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Ապրիլի 3-ի առավոտյան նախարարը իրեն ուղեկցող պատվիրակության հետ միասին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այնուհետև ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին հետևեցին մամուլի համար հայտարարությունները: Այցի շրջանակներում Լուիջի դի Մայոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի