Պուտինը և Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
copy image url

Պուտինը և Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Արտաքին 1 տարի առաջ - 09:15 11-10-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի հակամարտության ընթացքը, դրա դադարեցման ուղիները և տարածաշրջանում հումանիտար կարիքները բավարարելու հնարավորությունը:

Էրդողանն ասել է, որ իրեն մտահոգում են քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումները: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը կփորձի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։

«Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև տագնապալի կոնֆլիկտային գործընթացը և լարվածության աճը կանխելու միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը կարծիք էր հայտնել, որ պաղեստինա-իսրայելական սրումը մեկ-երկու շաբաթում չի ավարտվի։

Ամենից շատ դիտված