Ներքին 3 տարի առաջ - 23:52 10-10-2023

Ադրբեջանը անկեղծորեն ուզում է խաղաղություն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերության եթերում։

Հարցին, թե այսօր ՀՀ սահմաններին նոր էսկալացիայի վտանգ կա, վարչապետը նկատեց, որ նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է 1 փամփուշտ, ինչը էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է։

«Այս պահին մենք սահմանում զորքերի որևէ կուտակում չունենք ո՛չ մեր կողմից, ո՛չ ադրբեջանի կողմից։ Այս պահին սահմանին որևէ լարվածություն չկա, բայց մյուս կողմից՝ ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա ընթացքում, օրերի ընթացքում»,- նկատեց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ Ադրբեջանը հայտարարում է, որ անկեղծորեն ուզում է խաղաղություն։

«Անվտանգության ամենակարևոր բաղադրիչը այն է, որ կարողանում ես ստեղծել վիճակ, երբ զենք օգտագործելու անհրաժեշտություն չլինի»,- ասաց վարչապետը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան