Ներքին 3 տարի առաջ - 17:30 10-10-2023

Նիկոլ Փաշինյանը քովիդի թեստ հանձնե՞լ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում դիտվում է COVID-19-ով պայմանավորված հիվանդության դեպքերի աճ, իսկ եվրոպական տարածաշրջանում՝ նաև հոսպիտալացումների աճ, ինչը պայմանավորված է Օմիկրոնի մի շարք ենթատեսակներով:

Առողջապահության նախարարությունից Oragir.News-ին հայտնել էին, որ վերջին ընթացքում Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում աճել է։ Նախորդ շաբաթ արձանագրվել էր COVID-19-ի 217 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։

Հաշվի առնելով, որ քովիդի բռնկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մշտապես տեղեկատվություն էր հայտնում իրավիճակի մասին, ավելին, երբ քովիդի թեստ էր հանձնում՝ պատասխանի մասին տեղեկացնում էր հանրությանը, Oragir.News-ը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրրքվեց, թե արդյոք Փաշինյանը քովիդի թեստ հանձնե՞լ է։

«Ես հարցին չեմ տիրապետում։ Լայն տարածման մասին էլ չգիտեմ ավել տեղեկատվություն։ Իհարկե կան աղբյուրներ, բայց լայն տարածում չէ։ Ամեն դեպքում ես այսպես պատասխանեմ՝ տեղյակ չեմ»,- ասաց Փաշինյանի խոսնակը, ապա հավելեց, որ կճշտի և կտեղեկացնի։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»