Արտաքին 4 տարի առաջ - 09:21 08-12-2021

Ռուսաստանցի գիտնականները «էլեկտրոնային քիթ» են ստեղծել՝ քովիդի դեմ պայքարի համար

Նոր սերնդի թեստերի շնորհիվ բժիշկները կկարողանան ութ անգամ ավելի արագ հայտնաբերել կորոնավիրուսը։ Մոլեկուլային ախտորոշման վրա հիմնված «էլեկտրոնային քիթ» կոչվող գյուտը թույլ կտա մարդաշատ վայրերում կորոնավիրուսն օդում հայտնաբերել 10-20 վայրկյանում։

Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին հայտնել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալությանը կից Հետգենոմային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Գերման Շիպուլինը։ Նրա խոսքով, ռուսաստանցի գիտնականները մոլեկուլային տեխնոլոգիաների ոլորտում 10-50 տարով առաջ են իրենց արտասահմանցի գործընկերներից։

Շիպուլինը բացատրել է, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ հատուկ միացություններ են արտաշնչում։ Եթե ​​դրանք ժամանակին հայտնաբերվեն, հնարավոր կլինի կորոնավիրուսից զերծ տարածքներ կազմակերպել։

«Ի տարբերություն այսօր հասանելի կորոնավիրուսի ախտորոշման թեստային ժապավենների, մեր արագ թեստը առավելագույն ճշգրտություն ունի, քանի որ lamp տեխնոլոգիան, ինչպես և ՊՇՌ-ն, պատկանում է մոլեկուլային ախտորոշմանը։ Նույն կերպ մենք կենսանյութի մեջ հայտնաբերում ենք վիրուսը, առանձնացնում դրա ՌՆԹ-ն»,- բացատրել է կենտրոնի ղեկավարը։

Այժմ թեստը կարող է կատարել ցանկացած բժիշկ՝ հիվանդի ներկայությամբ, առանց լաբորատոր հետազոտության։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում