Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:40 09-10-2023

Կոմիտասի պողոտայում այգին քանդում են, որ այգի սարքեն

Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում ակտիվ շինարարություն է։ Քանդել են եղած այգին ու ըստ օդում կախված լուրերի՝ կարծես թե ավտոկայանատեղի, գետնանցում են ուզում սարքել։ Ավելին, ժամանակին նախատեսված է եղել այգի, որը պետք է լիներ Հյուսիսային պողոտայի սկիզբը։

Նշենք, որ դեռևս 2020թ․ նոյեմբերի 26-ին Կառավարությունը հավանություն է տվել 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Կոմիտասի պողոտայում կառուցել վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ: Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում կառուցվելիք այգին:

Այգու բարեկարգման և վերակառուցման համար կներդրվի մոտ 1 մլն դոլար, որն ուղղվելու է ամֆիթատրոնի կառուցմանը, շատրվան-ջրավազանների կառուցմանը, կաթիլային ոռոգման ապահովմանը, լուսավորությանը և այլ աշխատանքների իրականացմանը:

«Ներկա պահին այդ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում և այստեղ ներդրումների կարիք կա»,- ասել է այն ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Իսկ, թե իրականում ի՞նչ կկառուցվի, կերևա վերջում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ