Ներքին 3 տարի առաջ - 18:30 07-10-2023

Վերջին վնասն էլ ՌԴ-ՀՀ հարաբերություններին հասցված, թուրքական շահերից բխող հարվածներն են․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ժամանակակից պետությունների անվտանգության, կայուն զարգացման ու հեռանկարային հարցերը մեծապես կապված են տվյալ երկրի արտաքին քաղաքականության հետ:

Հատկապես փոքր երկրների համար, ճիշտ ընտրված, ճկուն արտաքին քաղաքականությունը անվտանգ զարգացման ամենամեծ երաշխիքն է: Գերտերություններն իրավունք ունեն սխալվելու` հատկապես, որ ունեն սխալներն ուղղելու իրական հնարավորություններ: Փոքր պետություններին ի սկզբանե տրված չէ սխալվելու իրավունք: Մեր բոլոր ողբերգությունները գալիս են վերջին տարիներին գործած դավադիր սխալներից և շարունակվող արկածախնդրություններից:

Սերժ Սարգսյանի թողած արտաքին քաղաքական ճարտարապետությունը` անվտանգության, կայուն զարգացման, խորացող բազմակող ու երկկողմ կապերի, փոխադարձ շահերի և միջազգայնորեն ընդունված իրավահարաբերությունների յուրահատուկ համակցություն էր:

Հայաստանն ուներ և ավելացնում էր իր կշիռը: Առնվազն մեր տարածաշրևանում` Հայաստանն ինքնուրույն գործոն էր, իր շահերի տեսանկյունից`որոշիչ սուբյեկտ:

Ամբողջը կառուցված էր հայեցակարգերի, սկզբունքների, երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերի վրա: Նրբորեն կառուցված և հաշվարկներով իրականացվող քաղաքականության մեջ յուրաքանչյուր դետալ ուներ իր դերն ու նշանակությունը: Ադրբեջանի նախագահը 2022թ. մարտին խոստովանել է, որ «30 տարի Ադրբեջանը պարտված էր Հայաստանին՝ բոլոր ոլորտներում»:

Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունը, առաջին իսկ օրերից ձեռմուխ եղավ այդ համակարգի բոլոր դետալները հատ առ հատ քանդելուն: Հետևանքները առավել քան ողբերգական են ու պարզ:

Իրավիճակը մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գնալով ավելի է սրվում ու դառնում մեծ պատերազմների համար պայթյունավտանգ: Այս իրավիճակում մենք ունենք հինը խարխլած և նորը չկառուցած, խայտառակ վատ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն` իր վտանգածված «անվտանգային համակարգով»: Վերջին վնասն էլ ՌԴ-ՀՀ հարաբերություններին հասցված, թուրքական շահերից բխող հարվածներն են, որն առավել մշուշոտ է դարձրել Հայաստանի ապագան:

Մեր ժողովրդին մնացել է միայն աղոթել, որպեսզի սկսվող և հավանական պատերազմները, շղթայական ռեակցիայով չբռնկեն նաև Հարավային Կովկասը»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ