Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:30 06-10-2023

2 օր են տվել, որ հյուրատնից դուրս գանք, բայց վարձով տուն չենք գտել. արցախցի

Ստեփանակերտից բռնի տեղահանված Աղաջանյանների 6-հոգանոց ընտանիքը ապաստանել է Գյումրիի հյուրատներից մեկում, որը պետք է ընդամենը երկու օրից ազատեն։

Տիկին Ստելան ասում է, որ Արցախից դատարկ ձեռքով ու ծակ գրպաններով են եկել, չեն կարող պետության կողմից հատկացված 100.000 դրամով տուն գտնել։

«Էստեղ մեզ տեղ են տվել, բայց հիմա երկու օր ժամանակ են տվել, որ կա՛մ պիտի դուրս գանք, կա՛մ 1 հոգին 1 օրվա համար պիտի 7.500 դրամ վճարի։ Մենք ի վիճակի չենք, օրական 7.500 դրամ 6 հոգու համար վճարել։ Անորոշ վիճակում ենք, չգիտենք՝ ուր գնանք, գոնե հարմար գնով վարձով բնակարան լինի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ստելա Աղաջանյանը։

Արցախցի կինն ասում է՝ պետության տրամադրած 100.000 դրամով նույնիսկ գյուղում տուն չես գտնի։ Աշխատանք դեռևս չունեն, ոչինչ իրենց հետ չեն վերցրել և հիմա անելանելի վիճակում են հայտնվել։

Երկու տղաներն էլ Արցախի ՊԲ-ում են ծառայել, ասում է՝ մինչև վերջ կռվել են, բայց հիմա ստացվել է այնպես, որ այդ պայքարը հանուն ոչնչի էր։ Մ

անրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն