Սպորտ 2 տարի առաջ - 17:10 05-10-2023

Ֆուտբոլի Ադրբեջանի 1-ին խմբում հանդես է գալիս «Իրևան» անունով ակումբ

Ֆուտբոլի Ադրբեջանի 1-ին խմբի առաջնությունում հանդես է գալիս «Իրևան» ֆուտբոլային ակումբը։

Ակումբի մասին տեղեկությունները շատ չեն, ըստ ամենայնի՝ այն հիմնադրվել է 2022 թվականին։

Նշենք, որ «Իրևանը» առաջատարն է վաստակած 10 միավորով։

Ադրբեջանի Բարձրագույն խմբում էլ հանդես է գալիս «Ղարաբաղ» ակումբը, որը վերջին տարիներին երկրի ամենատիտղոսակիր թիմն է։ Այդ ակումբին կա պետական աջակցություն։