Մամուլ 2 տարի առաջ - 08:40 05-10-2023

Ինչ է անում դատախազությունը՝ Ադրբեջանի կողմից ձերբակալված անձանց վերադարձի համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի դատախազը հետեւողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում եւ կալանավորում: Իսկ ի՞նչ քայլեր է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու համար։

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին. «Անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում։ Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը կիրառում է օրենքով նախատեսված գործիքակազմը անձանց իրավունքները պաշտպանելու եւ վերականգնելու նպատակով»։

Իսկ թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ գործիքակազմ է կիրառում, դատախազությունը չի մանրամասնել՝ նշելով, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է:

Դատելով իրավիճակից՝ դատախազությունում եւս ՀՀ քաղաքացիների պես հանդիսատեսի նման հետեւում են, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հայրենակիցներին մեկիկ-մեկիկ կալանավորում: Խոշտանգումների մասին դեռ տեղեկություն չունենք:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից