Ներքին 2 տարի առաջ - 14:22 04-10-2023

Երևանի ավագանին հոկտեմբերի 5-ին արտահերթ նիստ կգումարի․ ի՞նչ են քննարկելու

Վաղը՝ հոկտեմբերի 5-ին, Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում ներառված է Երևանի ավագանու կանոնակարգը հաստատելու հարցը։ Այն կարգավորվում է Երևան քաղաքի գործունեությունը նիստերի նախապատրաստումը, անցկացումը և այլ հարցեր։ Ավագանու կազմը, ընտրության կարգը, լիազորությունների ստանձման ժամկետները և իրականացման կարգը սահմանված են օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով: Ավագանու գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, իրավահավասարության, օրինականության, հարցերի ազատ քննարկման ու կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա: Ի թիվս այլ կետերի՝ նշվում է, որ ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց` իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում՝ օրենքով նախատեսված չափով:

Օրակարգում ընդգրկված մյուս կետը վերաբերում է ավագանու իրավական ակտերին և դրանց ընդունման կարգին։ 15-րդ կետում ասվում է, որ ավագանին ընդունում է որոշումներ, իսկ Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններին: Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման և նախապատրաստման, ինչպես նաև ավագանու անունից իրենց իրավասություններին վերապահված հարցերի քննարկման համար ունի 4 հանձնաժողով՝ ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողով, որը բաղկացած է 16 անդամից և զբաղվում է Երևանի բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի, վճարների հարցերով։

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի Հանձնաժողով, որը բաղկացած է 16 անդամից և զբաղվում է մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության, այդ թվում նաև մայրության և մանկության, հաշմանդամության, աշխատանքի, զբաղվածության, ինչպես և հասարակայնության և արտաքին կապերի հարցերով։

Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի Հանձնաժողով, որը բաղկացած է 16 անդամից և զբաղվում է ճարտարապետության, քաղաքաշինության, հողօգտագործման, բնապահպանության, առևտրի, ծառայությունների, գովազդի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գույքի կառավարման, բնակարանային ֆոնդի և կոմունալ տնտեսության հարցերով։

Իրավական հարցերի Հանձնաժողով, որը բաղկացած է 17 անդամից և զբաղվում է ավագանու, քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ակտերի ուսումնասիրության և գործող օրենսդրությանը դրանց համապատասխանեցման, Երևանին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների նախագծերի առաջադրման, ինչպես նաև շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման և հասարակական կարգի պահպանության հարցերով: Հիեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ԿԸՀ-ն հաստատել է նորընտիր ավագանու կազմը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու