Ներքին 2 տարի առաջ - 12:55 03-10-2023

Հռոմի ստատուտի վավերացումը թշնամական քայլ է ՌԴ-ի դեմ. Արթուր Խաչատրյան

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը թշնամական քայլ է Ռուսաստանի դեմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Դա թշնամական քայլ է։ Թշնամական է նաև Կիև գնալը, քաղաքական տարբեր հայտարարությունները... Ցավոք, դրա հետևանքներն էլ մենք ենք կրելու, ժողովուրդը։ Արդեն բողոքներ կան, որ սահմանին բեռնատարների տարանցման հետ կապված խնդիրներ կան»,- նշեց Խաչատրյանը։

Նա շեշտեց, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը, քանի որ Հայաստանի իշխանություններն այդ հարցը որոշեցին օրակարգ բերել, երբ միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր ստորագրեց։

Հարց հնչեց, թե ինչումն է խնդիրը, որ ընդդիմությունը դեմ է Հայաստանի կողմից այդ ստատուտի վավերացմանը, չէ որ այն ռազմական գործողությունների դեմ պայքարելու գործիք է համարվում։ Խաչատրյանը հարցին հարցով պատասխանեց. «Դուք կարծում եք, որ այն դեպքում, երբ Փաշինյանն Ալիևին կառուցողական է համարում, Ադրբեջանի հետ էլ խաղաղության օրակարգ է փորձում ստեղծել, ՀՀ իշխանությունները ստատուտի վավերացումից հետո այդ երկրի նախագահին դատի կտա՞ն։ Կատա՞կ եք անում։ Ուղղակի ծիծաղելի է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի