Ներքին 2 տարի առաջ - 09:25 03-10-2023

Ծաղրի և ծաղրածուության միջազգային մակարդակը․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծաղրի և ծաղրածուության միջազգային մակարդակը։ Մնում է ենթադրել, որ 100 հազարից ավելի արցախցիներն ընդամենը տուրիստներ էին, ովքեր, երջանիկ պատահականությամբ բոլորը միասին, որոշեցին նույն օրը այցելել ՀՀ՝ ընդ որում կամավորության հիմունքներով թողնելով իրենց տները, հողերը, գործը, գերեզմանները... Թեև վաղուց ենք սերտել միջազգային իրավունքի ու կազմակերպությունների դասերը, ու, այո', էս ամեն ինչի մեջ առաջին մեղավորը համարում ենք հանցավոր անգործություն դրսևորող իշխանությանը, այդուհանդերձ էսքանից հետո ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին կարելի է գրավոր հարցում անել ընդամենը հետևյալ բովանդակությամբ. «Դուք անասուն ե՞ք»։

ՄԱԿ -ի առաքելության արդյունքների մասին

ՄԱԿ առաքելությունը Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել։
Ըստ ՄԱԿ-ի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության մասին որևէ հաղորդում չի ստացվել վերջին զինադադարից հետո: Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ կամ ընտանի կենդանիներ կամ գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում», - ավելացրեց նա (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը)»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը