Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:17 02-10-2023

Ալավերդիում կասեցվել է «Պանիր Լոռի» արտադրատեսակի գործունեությունը

Ալավերդիում կասեցվել է «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները պարզել են, որ արտադրությունն իրականացվում է հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերի սանիտարահիգիենիկ պահանջների խախտմամբ:

Ստուգումներն իրականացվել են «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում։

«Մասնավորապես, պարզվել է, որ արտադրական շինության տարածքը չի եղել նորոգ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։ Բացի այդ, սննդի շղթայում ներգրավված աշխատողները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների»,– նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

«Համով կաթ» ՍՊԸ–ի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև վերացվեն հայտնաբերված խախտումները:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին