Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:00 29-09-2023

Քանի՞ գմբեթ է կառուցել ՈՄԱ-ն և որքա՞ն արժե

«ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը «Գմբեթ 2» նախագծի շուրջ չի համագործակցում Պաշտպանության նախարարության հետ։ 2022թ․ Ջերմուկի դեպքերից հետո ՈՄԱ-ն հանձն առավ գմբեթների կառուցումը։ Այս պահին Սյունիքում, Վայոց Ձորում են աշխատանքներն իրականացվում։ Այսինքն, սահմանամերձ շրջաններում, որոնք թշնամու նշանառության տակ են, իրականացվում է պաշտպանական երկրորդ գծի ամրացում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մինչև ձմեռ անհամեմատ ավելի շատ գմբեթներ կունենան։

«Բայց միայն գմբեթները քիչ են, պետք է լինեն նաև մարդիկ, ովքեր գմբեթներում կլինեն ու կպաշտպանեն։ Նրանք մարդիկ են, ովքեր այս օրերին պատրաստվում են․ դա ներառում է առաջին բուժօգնություն, տակտիկական, ֆիզիկական պատրաստվածություն և այլն»,- ասաց նա։

Հարցին՝ արդեն հավաքվե՞լ է անհրաժեշտ գումարը, նա նշեց, որ ամեն օր փոխանցվում է արվում։ «Նույնիսկ մանկապարտեզներում թղթեր են հավաքվում, որ հանձնեն, գումարը փոխանցեն, բայց այսօր ՈՄԱ գումարտակի հրամանատարը խնդրանքով ու կոչով է դիմել, որ տվյալ մանկապարտեզներում կամ դպրոցներում այդ գումարը ուղարկեն ոչ թե մեզ՝ գմբեթների կառուցման համար, այլ մանկապատանեկան շրջանի ռազմահայրենասիրական կազմակերպություններին, որոնք պատրաստում են այդ տարիքի երեխաներին։ Մեկ գմբեթի արժեքը 930․000 դրամ է։ Ամբողջ ՀՀ տարածում, որպեսզի ամուր պաշտպանություն ունենանք, շուրջ 4700 գմբեթ է անհրաժեշտ, կառուցել ենք 200-ից ավելի»,-մանրամասնեց Անգին Խաչատրյանը։

Անդրադառնալով քննադատություններին՝ նա կոչ արեց ֆինանսականի փոխարեն ֆիզիկապես օգնել․ «Ինքս գմբեթ կառուցել եմ։ Դա մեկ օրվա գործ է։ Կանայք էլ կարող են պարկը լցնել, տալ տղամարդկանց։ Ով ուզում է, որ թուրքը չհասնի իր տուն, թող գործի անցնի՝ ՊՆ-ից կամ իշխանությունից հույսեր փայփայելու փոխարեն»։

Հարցին՝ գմբեթները որքանով են անվտանգ, մեր զրուցակիցը նշեց, որ նախնական փորձարկում արվել է, բավականին անվտանգ է։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին

Ձեզ գուցե հետաքրքրի