Կառավարությունն ամեն ինչ անում է, որ արցախցիները Երևան չգան․ սա ունի քաղաքական շեշտադրումներ
copy image url

Կառավարությունն ամեն ինչ անում է, որ արցախցիները Երևան չգան․ սա ունի քաղաքական շեշտադրումներ

Ներքին 1 տարի առաջ - 18:00 29-09-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախցիներին տրամադրված որևէ օգնություն հարկերից ազատված չէ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեհաստանում ՀՀ նախին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալալով Արցախի բնակչության կարիքները հոգալու նպատակով իրականացվող նախաձեռնություններին և հատկացվող գումարները հարկելու փաստին։

«Այսինքն եթե մեկը խանութից ինչ-որ ապրանք է գնում և տրամադրում Արցախի մեր հայրենակիցներին, այդ ապրանքը հարկերից չի ազատվում։ Որպեսզի որևէ ծրագիր հարկերից ազատվի, կառավարությունը ունի հանձնաժողով, որը կոչվում է Մարդասիրական օգնության հարցերի հանձնաժողով, այդ հանձնաժողովը պետք է դա քննարկի, համարի բարեգործական։ Եթե դա տեղի տեղի չի ունեցել, ուրեմն ցանկացած ծրագիր համարվում է հարկման ենթական։ Այսինքն որևէ բարեգործական ծրագիր հարկերից ազատված չի»,- նշեց Ղազարյանը՝ ասելով, որ հարկերից ազատված կառավարական ծրագիր գոյություն չունի։

Հարցին, թե կառավարության կողմից ձեռնարկված քայլերը բավարա՞ր են արցախցիների կարիքները հոգալու, առկա ծանր իրավիճակը որոշ չափով մեղմելու տեսանկյունից՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ պետական ծրագրերից արցախցիների շատ քիչ մասն է օգտվում, իսկ պետական աջակցությունը ընդհանուր աջակցության ծավալում գրեթե աննշան է։ Նրա խոսքով՝ մամուլի հրապարակումներից և պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ արցախցիներին հիմնական աջակցությունը տրամադրում են քաղաքացիները։

«Ե՜վ կազմակերպչական աշխատանքներում են ներգրավված կամավորականներն ու սովորական քաղաքացիները, և՜ կացարանների տրամադրման հարցում մարդիկ սեփական նախաձեռնությամբ տրամադրում են իրենց տները, հյուրանոցները և այլն։ Պետության տրամադրած օգնությունից շատ քիչ մարդիկ են օգտվել, մարդիկ հիմնականում սեփական նախաձեռնությամբ գնում են իրենց հարազատների, ընկերների, կամ այլ քաղաքացիների տներ։ Դա վերաբերվում է նաև նյութական օգնության»,- ասաց նա։

Պետական քաղաքականության մեջ մի նշանակալի բան գոյություն ունի․ առաջին հերթին դա տեղահանման ինտենսիվությունն է, որ նույնիսկ մարդկանց ժամանակ չեն տվել, որպեսզի իրենց իրերը, պարագաները, տան ունեցվածքը, կահկարասին, արժեքավոր իրերը կարողանան դուրս բերեն, իսկ տեղահանությունը կազմակերպվում է ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ շատ արագ և մեծ ինտենսիվությամբ, որը թույլ չի տալիս մարդկանց անհրաժեշտ իրեր բերել, նախապատրաստվել, Հայաստանում որևէ բան ճշտել։ Այսինքն պետական մակարդակով արագ տեղահանում է իրականացվում»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ամեն ինչ արվում է, որ արցախցիները Երևան չգան, ինչն ունի հստակ քաղաքական շեշտադրումներ։ Նրա խոսքով՝ տրամաբանությունը հուշում է ճիշտ հակառակը, քանի որ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է, ամենամեծ թվով հյուրանոցները և բնակֆոնդը գտնվում են մայրաքաղաքում, սոցիալական աջակցության հիմնական հնարավորությունները Երևանում են։ Նա ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ պետական մակարդակով միջազգային կոնվենցիա են խախտում, որովհետև մարդկանց վտանգավոր գոտուց տեղահանելուց հետո չի կարելի մեկ այլ վտանգավոր գոտում բնակեցնել․ «Ներկայումս արցախցիներին փորձում են տեղաբաշխել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում, որոնք, կառավարության հավաստիացումներով նոր ռազմական ագրեսիայի թիրախներ են»։

Ղազարյանը միևնույն ժամանակ հայտնեց, որ արցախցիներին աջակցելու բոլոր մասնավոր նախաձեռնություններ իրականացնողները դա անում են՝ ելնելով իրենց մարդկային խղճից և բարի կամքից, ինչը պետության հետ որևէ կապ չունի։ Նա շեշտեց, որ պետությունը որևէ մասնավոր կազմակերպության կողմից իրականացված նախաձեռնություն բարեգործական չի համարել, որոնց հարկման ենթակա են։

Անդրադառնալով այս հարցում իշխանության ներկայացուցիչների շրջանում առկա ոգևորությանը՝ Ղազարյանը նշեց․ «Իրենց իհարկե ոգևորված են, Արցախում տեղահանություն է, ցեղասպանություն է, թշնամին ոգևորված է, իրենք էլ թշնամու ներկայացուցիչներ են ու ոգևորվել են։ Մարդիկ են մահանում, մարդիկ են տեղահանվում, Արցախը հանձնվում է թշնամուն, ՔՊ-ի համար ավելի ոգևորիչ բան էլ ի՞նչ պիտի լիներ»։

Ամենից շատ դիտված