Ներքին 2 տարի առաջ - 17:00 29-09-2023

ՔՊ-ականներն արցախցիներին փոխանցված գումարներից պարգևավճար կստանա՞ն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքով Արցախը փաստացի ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է ոչ միայն արցախցիների հայրենազրկմանը, այլ նաև առաջացրել է բազամաթիվ հումանիտար խնդիրներ, որոնք լուծելու նպատակով քաղաքացիների կողմից բազաթիվ նախաձեռնություններ են իրականացվում, քանի որ կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չեն գնահատվում։

Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները պարբերաբար անդրադառում են Արցախի բնակչությանն աջակցելու նպատակով հավաքագրված օգնությանը, հայտնում, թե տարբեր նախաձեռնությունների կողմից որքան գումար է հատկացվել և այլն։ Սա բազամաթիվ քաղաքացիների մոտ մտահոգություն է առաջացնում, քանի որ առարկայական քայլեր ձեռնարկելու փոխարեն, ինչն իդեպ բխում է վերջիններիս պաշտոնական գործառույթներից, իշխանությունները կենտրոնացել են հասարակ քաղաքացիների և տարբեր կազմակերպությունների կողմից կատարված նվիրատվությունների ուղղությամբ, և ՔՊ-ականները կարող են արցախցիներին որպես օգնություն տրամադրված գումարներից պարգևավճար ստանալ։

Oragir.News-ը Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունից հետաքրքրվեց, թե Արցախին օգնություն տրամադրելու նպատակով տրամադրված միջոցները հարկվո՞ւմ են, ինչին ի պատասխան նախարարությունից պարզաբանեցին, որ հարցն անհրաժեշտ է դիտարկել նվիրատվությունը կատարողի և ստացողի տեսանկյունից։ Մասնավորապես նվիրատվություն կատարողը որևէ հարկ չի վճարում, իսկ ստացողի մոտ, եթե վերջինս ֆիզիկական անձ է կրկին հարկ վճարելու պարտավորություն չի առաջանում, իսկ եթե իրավաբանական անձ է, ապա դա դիտարկվում է որպես անհատույց ստացվող եկամուտ, ինչը հարկվում է ընդհանուր սահմանված կարգով՝ 18%:

Հարցին, թե նախատեսվո՞ւմ է որևէ փոփոխություն իրականցնել, որ արցախցիներին աջակցելու նպատակով տրամադրված միջոցները չհարկվեն՝ մեզ պատասխանեցին, որ այս պահին դեռևս այդպիսի հարց չի քննարկվել։ Նախարարությունից նաև հայտնեցին, որ երբ ծանոթանան առկա խնդիրներին որևէ բան կձեռնարկվի։

Ֆինանսների նախարարությունից նաև տեղեկացրեցին, որ Արցախի բնակչությանն օգնության նպատակով փոխանցումները հնարավոր է կատարել նաև ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, քանի որ վերջիններիս հատկացված նվիրատվությունը եկամուտ չի համարվում և չի հարկվում․ «Այսինքն ոչ առևտրային կազմակերպության կողմից ստացված անհատույց ակտիվները հարկ չեն առաջացնում»։

Մեր հարցին, թե երբ պետությանն է գումար փոխանցվում արցախցիներին օգնություն տրամադրելու նպատակով, այդ գումարից հարկեր գոյանո՞ւմ են, նախարարությունից հայտնեցին, որ պետությունը հարկ վճարող չէ և հատկացված ողջ գումարը ծախսվում է արցախցիներին օգնելու նպատակով՝ տարբեր ծրագրերի միջոցով․ «Պետությունն այդ ամբողջ գումարն ուղղելու է արցախահայերի օգնությանը՝ առանց հարկման։ Նաև հարկ չի առաջանա այն դեպքում, երբ գումարը փոխանցվի ոչ առևտրային կազմակերպություններին, իսկ մնացած դեպքերում ստացողը հարկեր է վճարելու»։

Այսպիսով եթե Արցախի բնակչությանը աջակցելու նպատակով գումարները փոխանցվեն իրավաբանական կազմակերպություններին ապա դրանք կլինեն հարկման ենթակա, ինչից գոյանում է նաև իշխանությունների պարգևավճարի ֆոնդը։ Իսկ եթե փոխանցումները կատարվեն ոչ առևտրային կազմակերպություններին, կապ պետությանը, ապա դրանք հարկման ենթակա չեն լինի։ Պետությանը գումարներ փոխանցելու դեպքում նաև չափազանց կարևոր է, որ լինեն նաև վերհսկողական մեխանիզմներ, որ այդ գումարները չարժանանան 44-օրյա պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված գումանրների ճակատագրին։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի

Ձեզ գուցե հետաքրքրի