Ներքին 3 տարի առաջ - 10:10 29-09-2023

Ունես 10 օր՝ առաջարկն ընդունելու. Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին

Հայկ Մարությանը եթե ժամանակին համաձայնվեր այդ մի վարչությունը մեզ տար, համաձայնության կգայինք, և այս իրավիճակը չէր ստեղծվի։

Այս մասին ասել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարությանը.

«Հանրային ձայնը կարող է բոյկոտի, չգնա նիստին, եթե քո նմանը գա, նստի, դու ու Թևանյանը հրապարակայնորեն իմ հետ կնքեք պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ, եթե յուրաքանչուր 3-րդ թաղապետը իմն է, եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում, հիմա ամեն ինչի 3-րդը իմն է լինելու:

Շառը մի գցի ինձ վրա, եթե դու ժամանակին ասում էիր այո, Արտակ Գալստյանն էլ մանդատը վայր կդներ, Ուրիխանյանն էլ: Ունես 10 օր, կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ»։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ավելի վաղ հայտարարել էր, որ բոյկտում են ավագանու առաջին նիստը և անցնում նոր ընտրությունների։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում