Ներքին 4 տարի առաջ - 13:57 14-12-2021

Հայկ Մարությանին կալանք չի սպառնում․ Սիլվա Համբարձումյանը նրան առայժմ կաշառք չի տվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Փաշինյանի միջև հարաբերությունների լարումից հետո համացանցում կես կատակ- կես լուրջ լուրեր սկսեցին տարածվել, որ շուտով Հայկ Մարությանն էլ կկալանավորվի, որովհետև հանկարծ կպարզվի, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրան էլ է կաշառք տվել։ Նշենք, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ մեղադրյալի կարգավիճակով քրեական գործեր կան այժմ, որոնց առիթը Սիլվա Համբարձումյանի կողմից նրանց ենթադրաբար կաշառք տալն է։

Համբարձումյանի կողմից Հայկ Մարությանին հնարավոր կաշառք տալու հարցը հստակեցնելու համար կապվեցինք տիկին Սիլվայի հետ՝ հարցնելով, թե հնարավո՞ր է, որ Մարությանին էլ է կաշառք տվել, ինչպե՞ս կարող է մեկնաբանել այդ լուրերն ու հումորային գրառումները։ Պարզվեց, որ Հայկ Մարությանին նման քրեական գործ չի սպառնում․ Սիլվա Համբարձումյանը նրան չի ճանաչում, հետն էլ ոչ մի գործ չի ունեցել․ «Նման բան չկա, ես Հայկ Մարությանին ընդհանրապես չեմ ճանաչում, ոչ շփվել եմ, ոչ էլ գործ եմ ունեցել, ոչ մի բան։

Արդեն ձե՞ռ են առնում։ Ես քաղաքապետարանի հետ ո՛չ գործ ունեմ, ոչ մի բան չունեմ»,- պատասխանեց Համբարձումյանը։ Նրան հարցրինք՝ գուցե նման լուրերերի և հումորային գարռումների պատճառն այն է, որ Փաշինյանի հակառակորդների դեմ իր ցուցմունքներով գործե՞ր են հարուցվում, Համբարձումյանը պատասխանեց․ «Հո ես Փաշինյանի խաղալիքը չե՞մ։ Ես իմ կյանքում արել եմ էն, ինչը իրականություն ա»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան