Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:52 28-09-2023

Պարտադիր չի Շիրակ տեղահանված մեր հայրենակիցները բոլորը Գյումրիում մնան․ Սանոսյան

Այժմ Հայաստանի Հանրապետության 64 համայնքներում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն, աշխատանքային խմբեր են ստեղծվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և նրանց կարիքներն ապահովելու համար։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ ժամը 08։00-ի դրությամբ 10 967 քաղաքացի մարզպետարանների կողմից հաշվառվել և տեղակայվել են հիմնականում հյուրանոցներում, հյուրատներում կամ հարմարեցված այլ շենք-շինություններում։ Որոշ դեպքերում ընտանիքներ են հյուրընկալել։

Սանոսյանը նշեց, որ տեղակայման սկզբնական փուլում կա խնդիր, խնդրեց աշխատանքային խմբի հետ այնպես աշխատել, որ գործընթացն արագ անեն՝ հաշվի առնելով հոսքերիմեծությունը։

«Պարտադիր չէ, օրինակ, Շիրակ տեղափոխված մեր բոլոր հայրենակիցները Գյումրիում մնան, երբ մենք Աշոցքում, Արթիկում կամ Ամասիայում ունենք համանման պայմաններ։ Խնդրում եմ` համաձայնեն, որ մենք կարողանանք համապատասխան բաշխվածությամբ իրենց տեղակայել, նաև բոլոր համայնքները ներառված լինեն աշխատանքներում»,- ասաց Սանոսյանը` հավելելով, որ հետագայում արդեն կառաջնորդվեն կառավարության մշակած, իրականացրած տարբեր ծրագրերով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով