Ներքին Միտք 2 տարի առաջ - 08:28 28-09-2023

Մեր անհաջողությունները անվերջ չեն լինելու, մենք վրեժ ենք լուծելու․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմից ոչ շատ անց՝ 2021-ի մարտի սկզբներին, գնացինք Ստեփանակերտ՝ Արցախի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական այցով։ Ծանրագույն այս տառապանքից հետո անգամ բուհի կոլեկտիվն ապրում էր աշխույժ, հույսով, եռանդով։ Մարդկանց աչքերում անորոշությունից շատ հույսի կայծեր կային։ Բուհի աշխատակազմը մեզ պահում էր ուշադրության կենտրոնում։ Շատ տպավորվեցի երկու դեպքից. 1) պատմության ֆակուլտետի ուսանողները, ովքեր գյուղերից էին, ավարտական աշխատանքները գրում էին իրենց գյուղերի պատմությունների թեմայով։ Բուհի ղեկավարությունն այսպիսով խնդիր էր դնում երիտասարդների առջև կառչել իրենց ինքնությունից, ֆանտաստիկ երևույթ էր... 2) Ռեկտոր Արմեն Սարգսյանը, ով բանասեր է, հադրութցի, մի հրաշք պատմություն պատմեց, չեմ կարող ամբողջությամբ արցախյան հրաշք բարբառով ներկայացնել, բայց մոտավորապես էսպիսին. Ամուսինը տուն է գալիս, տեսնում է կինը լացում է, աչքի տակն էլ կապտուկ։ Հարցնում է՝ էս ինչու՞ ես լալիս, կինն էլ պատասխանում է, թե «ապան (սկեսրայրը) հըրցրեց, թա խոզի լակի մեչը աղ քցալ ը՞ս, ես էլ ասի չէ, քցալ չըմ, թխեց իրեսիս»... ու շարունակում է լալ։ Ամուսինը տարակուսած ասում է. «Տյու էլ ասեիր՝ քցալըմ, ապան հո խոզի լակից չէ՞ր խմելու»։

Ամենավատ երազում չէի պատկերացնի, անգամ պատերազմից հետո, որ էս վիճակին ենք լինելու։ Ու նույնիսկ եթե էն ժամանակ, պատերազմից հետո անգամ արցախյան հրաշք բարբառը ժպիտ էր առաջացնում, հիմա լոկ թախիծ, լոկ թախիծ։ Չեմ ուզում անկումային տրամադրություն ստեղծել, քանի որ պիտի գործենք ու գործենք։ Այո', ցավը պիտի քաշենք, ֆիքսենք մեր սխալները, թուլությունները, որ ուժեղանանք։ Ադրբեջանցիները մեզ օգնում են... էն ատելությունը, որ նրանք իրենց ստոր գործողություններով գեներացնում են հիմա մեր մեջ, իրենց գլխին ենք թափելու։ Նրանք մեզ ստիպում են՝ կյանքի նպատակ դարձնենք իրենց պատժելը, դաժանորեն պատժելը։ Հակառակ դեպքում շարունակելու են ստորությունները։ Մեր անհաջողությունները անվերջ չեն լինելու, մենք վրեժ ենք լուծելու։ Պատժելու ենք, ու դաժանորեն»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին