Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 տարի առաջ - 20:43 27-09-2023

«Սպարտիվկան» հագել, անցել է․ քաղաքացիները՝ Սամվել Բաբայանի՝ ՀՀ մուտք գործելու մասին

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը երեկ հայտնել էր, որ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում է։

Նա երեկ իր հարցազրույցում ասել էր, որ մեքենայից իջել է, բարևել կանգնած ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով 15 մետր անցել է, մի ոստիկան էլ է կանգնած եղել, նրան էլ բարևել, նստել է մեքենան ու շարժվել։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

Թե ինչպես է Բաբայանն անցել անցակետը, և նրան ադրբեջանցիները չեն առևանգել, Oragir.News-ը հետաքրքրվեց քաղաքացիներից։

Նրանցից մեկը մեր հարցին պատասխանեց․ «Շատ սովովարական, «սպարտիվկան» հագել, անցել է, խի պետք ա չանցնի»։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ հնարավոր է՝ այլ ճանապարհով է անցել․ «Երկար տարիներ պայքարել է, շատ ճանապարհներ գիտի, անտառներ, կածաններ, շատ հնարավոր է՝ իմացած ճանապարհներով անցել է»։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի