Ներքին 3 տարի առաջ - 22:26 26-09-2023

Ես վերջին դուրս եկողն էի լինելու, եթե ես ղեկավարեի․ Սամվել Բաբայանը՝ Արցախը լքելու մասին

«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը Սամվել Բաբայանն է։

Հաղորդավարի հարցին, թե ինչպես է Սամվել Բաբայանն անվնաս անցել անցակետը, քանի որ Ադրբեջանի տեսակետից՝ նա շատ մեծ հանցագործ է, ասաց․ «Ես եկել եմ բոլոր քաղաքացիների նման, իջել, բարևել ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով 15 մ անցել, նորից խոսել ոստիկանների հետ, նստել մեքենան, անցել։ Ես իմ վրա վստահ եմ եղել․ եկեք՝ ես չասեմ՝ ինչի համար»,-ասաց Բաբայանը։

Բաբայանը շեշտեց, որ ադրբեջանցի ոստիկանները մոտ 30 տարեկան երիտասարդներ են եղել և հավանաբար իրեն չեն ճանաչել։

«Ես վերջին դուրս եկողն էի լինելու, եթե ես ղեկավարեի։ Եթե դուք անասունների պես անում եք այն, ինչ որ անում եք, երկիրը հանձնում եք․․․․ Այդ մարդիկ դեռ պիտի պատասխան տան։ Որևէ «մասկիրովկա» չեմ արել։ Սպորտային հագուստով եկել եմ։ Ես որևէ կապ չունեմ ադրբեջանցիների հետ, որ որևէ պայմանավորվածություն ունենամ»,- ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ չի վախեցել, որ իրեն կձերբակալեն․ «Ես ոչ մի բանից չեմ վախենում։ Ես Բաքվում մեկ անգամ նստել եմ։ Եթե գիտեմ, որ ճիշտ եմ, իմ ճիշտը մինչև վերջ տանելու եմ առաջ»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր