Ներքին 3 տարի առաջ - 12:15 25-09-2023

Մուշից ոտքով գաղթած, ոչ տառաճանաչ երկու կնոջ չափ խելք չունեք․ Նաիրա Եղիազարյան

Արվեստագետ Նաիրա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն ԱԳԼՃԿ-ն, որ զբաղվում է այսօր կրթությամբ ու մշակույթով ինչ որ կերպ փորձու՞մ է Արցախից Հայաստան տեղափոխել Գանձասարի Մատենադարանի ֆոնդերը, որտեղ պահվում են ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր...

Հե՜յ, էշի ականջում քնած հայաստանյան թանգարանների տնօրեններ, աշխատակիցներ, գիտաշխատողներ, մի՞գուցե դուք փորձեք ձեր լիազոր մարմնին հիշեցնել Արցախում մնացած մշակութային արժեքների մասին: Հասկանում եմ, որ էդքան համարձակություն չունեք ձեզ ՊՈԱԿ-ի տնօրեն կարգածներից բան պահանջել, բայց կարող եք խնդրել, բացատրել, բան հասկացնել: Ասենք, օրինակ, պատմել Մշո Ճառընտիրը փրկած հայ կանանց մասին....

Այսօր ձեր այստեղ գրած «Հայաստանը հավերժ է, լինելու է Վերածնունդ» ու նմանատիպ ծեքծեքուն տեքստերը առ ոչինչ են...

Եթե ձեր տգետ ղեկավարները ի զորու չեն դա հասկանալ, ապա դիմեք ձեր գործընկեր յունեսկօներին ու իկոմներին... մի օր, մի բանով պիտի պետք գան դրանք, թե՞ ոչ...

Չնայած, Շուշիի թանգարանների մշակութային ժառանգությունը հանգիստ թողեցիք շան բերանում, սա էլ կթողնեք... կարևորը ձեր 80000 դրամանոց աշխատանքն է, որից կառչած եք ցմահ... հանկարծ բառ ասեք ու կորցնե՞ք ձեր անիմաստ գոյությունը պահող այդ գրոշները...

Մուշից ոտքով գաղթած, ոչ տառաճանաչ երկու կնոջ չափ խելք չունեք… ինչ ասեմ...»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն