Ներքին 3 տարի առաջ - 16:00 21-09-2023

Պուտինը ստավկա է դրել այսպես կոչված նախկինների վրա․ Վարդան Ղուկասյան

«Այս իշխանությանը պետք է հեռացնել, բայց այնպես, որ նախկին հանցագործ ռեժիմը չվերարտադրվի, Թևանյանի, Արզումանյանի և այլ մարդկանց դեմքով։ Որովհետև ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում նախկինների և ներկաների միջև։ Մենք բոլորի կառավարումը տեսել ենք, ալան-թալան, քաղաքական սպանություններ, հանցագործություններ, մարդասպանություն։ Նայեք, թե Քոչարյանի ժամանակ քանի մարդ են սպանել, որևէ սպանություն բացահայտվե՞լ է, Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, քաղաքական սպանություններ, կոռուպցիա։ Դուզը խոսենք՝ հա, մի քիչ լավ էինք ապրում, Արցախ ունեինք, բայց Արցախը թալանեցին, կեղեքեցին, սրանց էլ քայլացնելով բերեցին իշխանության, ասեցին՝ դու հանձնի, մենք հետո կգանք»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքներին, որին մասնակցում են նաև ընդդիմության անդամները, Ղուկասյանն ասաց, որ նրանք ևս մեկ անգամ խաղ է խաղում ժողովրդի հետ․

«Ռոբասերժական ընդդիմություն կոչվածը, Թևանյանի գլխավորությամբ իշխանության հետ իրար պաս տալով դեռ խաղում են, ի՞նչ են խաղում, ի՞նչ են անում, չգիտեմ։ Չեք ուզում տանեք բախումների, բա էդ ժողովուրդը բանուգործ չունի՞, մշակույթի կամ մեծարման երեկո եք անցկացնում, հետո թողում գնում եք, ժողովուրդն էլ գազազում է»։

Հարցին՝ թշնամի Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա, արդյո՞ք կապ ունի օրեր առաջ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների հետ, մեր զրուցակիցն ասաց․
«Ռուսաստանը Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից ելնելով, տեսավ, որ Նիկոլ Փաշինյան կոչվածն արդեն ցածր վականիշ ունի, հասկացավ, որ իսկական պահն է Հայաստանում իշխանափոխության գնալու։
Պուտին, իշխանափոխությու՞ն ես ուզում անել, ինչո՞ւ ես հարևան երկրին քսի տալիս մեր վրա։ Եթե դա ես ուզում ապա այնպես արա, որ ժողովուրդը քեզ որպես ռազմավարական գործընկեր, հարգանք տածելով դուրս գա իշխանափոխության։
Պուտինը ստավկա է դրել այսպես կոչված նախկինների վրա, որոնք որ ամեն ինչ արեցին այս 9-10 ամսվա ընթացքում, հանրությանը մոլորեցնելու, ընդդիմություն խաղալու, և Հայաքվե անելու համար։

Հարց՝ էն Թագուհի Թովմասյան երևույթի ստորագրահավաք անելու իմասը ո՞րն էր, 9 ամիս սպասեցիք վերջին ամսին սկսեցիք Արցախ փրկել ձեր ստորագրահավաքներով։ Ի՞նչ արեցիք այդքան ստորագրությունը, մարդկա՞նց էիք գժի տեղ դնում։ Այդ ամիսների ընթացքում պետք է Արցախի փրկեիք, ոչ թե հիմա»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն