Մամուլ 2 տարի առաջ - 09:23 21-09-2023

Եռակողմ դավադրություն՝ ընդդեմ արցախցիների․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ Արցախի իշխանությունները հարկադրված էին ծանր զիջումների գնալ, որպեսզի կրակը դադարի եւ կյանքեր փրկվեն, սակայն, ինչպես արցախցի մեր հայրենակիցներից մեկն ասաց՝ դրանով գողգոթան չի ավարտվել։ Բոլորը սպասելու են այսօրվա բանակցություններին, որոնք կայանալու են Եվլախում․ արդյոք Ադրբեջանն առանց նախապայմանների հումանիտար միջանցք կտա, որ արցախցիները հեռանան իրենց հայրենի հողից, թե արյուն տեսած գազանի նման նոր պահանջներ կդնի՝ պատանդի կարգավիճակում հայտնված վիրավոր Արցախից։

Նշենք, որ երեկ պայմանավորվածություն է ձեռք բերվել «վերաինտեգրման և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը քննարկեն սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը»։ Արցախի մեր հայրենակիցներից շատերը կասկածներ ունեն, որ տղամարդկանց անվանելու են ռազմական գործողություններին մասնակից «հանցագործներ» եւ թույլ չեն տալու հեռանալ Արցախից, որ արցախցիների հպարտ, հերոս գենը ոչնչացնեն։ Դա կնշանակի, որ «ցուցակում» հայտնված հերոսների, պետական գործիչների ընտանիքներն էլ ստիպված կլինեն մնալ եւ ապրել Ադրբեջանի օրենքներով։ Բանն այն է, արցախցիներին Հայաստան տեղափոխելու մեծ ցանկությամբ չի տառապում նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախում կասկածներ ունեն, որ այս սցենարն էլ է նրա հետ Ալիեւը համաձայնեցրել։ Տեղահանված եւ Հայաստան ժամանակ արցախցիները ռումբ են նրա իշխանության տակ՝ պատրաստ ընդվզելու։

Այս անձանց Արցախում պահելը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, որն Արցախում մնալու լեգիտիմ հնարավորություն կստանա։ Բայց Արցախում քչերն են պատրաստ ապրել Ադրբեջանի լծի ներքո եւ սպասում են այնտեղից ժամ առաջ հեռանալուն։ Երեկ Փաշինյանն իր ուղերձում նման ակնարկ էլ արեց․ «Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, ԼՂ հայության անվտանգության հարցն է, և տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու և ապրելու արժանապատիվ և անվտանգ: Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ըստ էության դրված է ՌԴ խաղաղապահ առաքելության վրա»։ Թե ովքեր են լինելու բանագնացները, երեկ մեզ չհաջողվեց պարզել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը