Ներքին 3 տարի առաջ - 23:24 16-09-2023

Իբր իրենք չեն կեղծելու. Ավինյանի շտաբի պետի գրառումը

Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում մամուլի հաղորդագրություն է տարածել։

«Ընտրական գործընթացում մաքսիմալ թափանցիկություն ապահովելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ակտիվացնում է ԹԵԺ ԳԻԾ։

Առավոտյան 08։00-ից սկսած կարող եք ընտրական պրոցեսի հետ կապված ցանկացած առերևույթ կասկածելի դրվագի մասին տեղեկացնել մեր իրավաբանական թիմին, որոնց կազմում են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ։

Ստանալով ձեր հաղորդումը՝ մեր թիմը հնարավորինս արագ կփորձի հասկանալ դեպքի մանրամասները և ըստ անհրաժեշտության փոխանցել դրանք իրավապահ մարմիններին։ Հնարավոր է հաղորդումը ներկայացնել նաև անանուն»,- գրել է նա։

Իհարկե գովելի են քայլերը, որոնք միտված են ցույց տալու, թե ընտրական գործընթացում մաքսիմալ թափանցիկություն են ապահովելու, բայց հարկ է ընդգծել մեկ բան․ ավանդաբար հայտնի է, որ միայն իշխանությունը կարող է կեղծել ընտրությունները։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա