Ներքին 3 տարի առաջ - 16:36 16-09-2023

ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Սուրեն Պապիկյանը «Եռաբլուր» չի այցելել, սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան այնտեղ է եղել

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով սոցցանցերում տարածված տեղեկությունները․

«Ի տարբերություն որոշ գործիչների, պաշտպանության նախարարը «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելում սեփական փիառի նպատակով: Ներողություն ենք հայցում նահատակների ընտանիքներից ավելորդ շահարկումների համար:

Սեպտեմբերի 13-16-ը ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել այն մասին, թե պաշտպանության նախարարը 2022 թ.-ի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 08։10-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախարարը հարգանքի տուրք է մատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակին:

Պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Պաշտպանության նախարարությունը հրապարակում է 2023 թվականի սեպտեմբերի 13-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն նախարարի այցի տեսանյութը և լուսանկարները ու հորդորում ֆեյսբուքյան օգտատերերին, քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ ավելորդ և անհարկի շահարկումներից։

Պաշտպանության նախարարությունը նմանօրինակ գրառումների հեղինակներին նաև հեռախոսազանգով իրազեկել է, որ պաշտպանության նախարարի՝ «Եռաբլուր» չայցելելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան