Ներքին 3 տարի առաջ - 21:47 15-09-2023

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ցավակցական հեռագիր է հղել Սեմյոն Բաբայանի ընտանիքին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Սեմյոն Բաբայանի ընտանիքին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի նվիրյալ զավակ, անվանի պետական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Սեմյոն Բաբայանի մահվան մասին:

Սեմյոն Բաբայանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, մարդ, որն անձնվիրաբար ծառայել է հարազատ ժողովրդի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, շոշափելի ավանդ է ունեցել մեր երկրի տնտեսության, գիտության, կրթության և այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում:

Սեմյոն Բաբայանի ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվել մեր ժողովրդի և պետության կողմից:

Անդառնալի կորստի կապակցությամբ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում բոլորին տոկունություն ու ոգու կորով:
Սեմյոն Բաբայանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների հիշողության մեջ»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան