Ներքին Հարցում Տեսանյութ 3 տարի առաջ - 19:59 14-09-2023

Լավ ասֆալտի դեպքում վթարներ չեն լինում․ հարցում

Նիկոլ Փաշինյանը, երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով վթարների թվի ավելացմանը, ասել էր, որ դրանց պատճառը ասֆալտն է։

«Ներքին գործերի նախարարը ասել է, որ նաև ասֆալտն է պատճառը, որովհետև մարդիկ ասֆալտապատ ճանապարհ ընկնում են և ինքնամոռաց գազ են տալիս»,- ասել էր Փաշինյանը։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք լավ ասֆալտն է վթարների մեծ թվի պատճառը։

Քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ լավ ասֆալտի դեպքում վթարներ չեն լինի։

«Իրենց կառուցած ասֆալտը հիմնականում երկար չի մնում, քանդվում է, անգամ ձեռքով կարելի է քանդել։ Վարչապետն այնքան բաներ է ասել, որ իրականության հետ չեն համապատասխանում։ Ինչքան սուտ կա, ասում է»,- ասաց մի տղամարդ։

Մի քաղաքացի էլ մեր հարցին պատասխանեց՝ ասելով, որ վթարների պատճառը փոսերն ու ճանապարհային երթևեկության կաննոնների բացակայությունն է։

«Ասֆալտը վթարի հետ կապ չունի, ասֆալտը խի՞ են խառնում»։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ