Ներքին 3 տարի առաջ - 16:59 13-09-2023

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը. նոր ստեղծված դասագրքերի վարձավճարը նվազել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարի չափը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին:

5-12-րդ դասարաններում սովորողների դասագրքերը տրամադրվում են տարեկան վարձավճարով: Նշված դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:

ՀՀ դպրոցներում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է նոր ստեղծված դասագրքերով: Նոր դասագրքերի համար սահմանված վարձավճարի չափերը (բացառությամբ 2-րդ դասարանի դասագրքերի, որոնք տրամադրվում են անվճար) էականորեն ցածր են նախկին գրքերի համեմատ: Գնային նվազումը պայմանավորված է դասագրքերի ստեղծման համար սահմանված նոր ընթացակարգերով:

Հրամանում ներառված չեն վերոնշյալ դասարանների այն դասագրքերը, որոնց համար նոր չափորոշչին համապատասխան դասագրքեր չեն ստեղծվել` փորձագիտական դրական եզրակացություն չստանալու կամ հայտեր չլինելու հանգամանքով պայմանավորված:

Ըստ այդմ` 2-րդ դասարանում «Ռուսաց լեզու», 5-րդ դասարանում «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Իմ հայրենիք», «Կերպարվեստ», 7-րդ դասարանում` «Ռուսաց լեզու», «Գերմաներեն», «Ֆրանսերեն» «Կերպարվեստ», «Արվեստ», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաների ուսուցումը դպրոցներում կազմակերպվելու է նախկին դասագրքերով և ԿԶՆԱԿ-ի կողմից մշակված, Տավուշի մարզում փորձարկված ուսումնական նյութերով:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Պաշարների շտեմարանում» տեղադրված են ուսումնական նյութերը, որոնք դպրոցների կողմից կտրամադրվեն սովորողներին:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի