ԼՂ ուղարկված հումանիտար բեռի պարունակությունը համաձայնեցվել է բնակիչների հետ․ Զախարովան
copy image url

ԼՂ ուղարկված հումանիտար բեռի պարունակությունը համաձայնեցվել է բնակիչների հետ․ Զախարովան

Արտաքին 1 տարի առաջ - 15:27 13-09-2023
Ռուսաստանն Աղդամ-Ասկերան երթուղով Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռի պարունակությունը համաձայնեցրել է տարածաշրջանի բնակչության հետ և դատապարտում է տեղեկատվական ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք փորձել են արժեզրկել այդ օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցում։

«Ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, ովքեր փորձել են արժեզրկել ռուսական մարդասիրական օգնությունը… Այդ բեռը 15 տոննա է, այն հիմնականում սննդամթերք է, բայց ներառում է նաև իրեր, հիգիենիկ և մանկական պարագաներ և այլն: Հետևաբար, պետք է ամաչեն այն մարդիկ, որոնք որոշել են այդպես արձագանքել անկեղծ և, ըստ իս, ռուսական կողմից չափազանց ժամանակին արված ոչ միայն ժեստին կամ քայլին, այլ տարածաշրջանի ժողովրդին մեկնած իրական օգնության ձեռքին»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ մարդասիրական այդ բեռի մեջ պարունակվող ամեն ինչ «համաձայնեցվել է այն շրջանի բնակիչների հետ, որի համար այն նախատեսված էր»։

«Ես կոչ եմ անում հայ հանրությանը, ի թիվս այլ բաների, վերլուծել հրապարակված նյութերը, այդ թվում՝ հայկական ռեսուրսներում, տեսնել, թե ով ինչ է գրել, լսել, թե մենք ինչ ենք ասում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ռուսաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչներն այս մարդասիրական օգնությունը բաշխել են բազմազավակ ընտանիքներին, «նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են եղել, այդ թվում՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց»։

Սեպտեմբերի 12-ին Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար