Արտաքին 4 տարի առաջ - 18:12 18-07-2022

Թուրքիան հայտարարել է, որ «հացահատիկի հարցով» ծրագիրը համաձայնեցվել է

Հացահատիկի հարցով ծրագիրը «քառյակի» կողմից համաձայնեցվել է ընդհանուր սկզբունքներով։ Անհրաժեշտ է դրա հստակեցում, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Ավելի վաղ հացահատիկի խնդրի կարգավորման հարցով Ստամբուլում տեղի են ունեցել բանակցություններ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի պատվիրակության միջև։ Դրանց ավարտից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Նա նաև հաղորդել է, որ ուկրաինական և ռուսական պատվիրակությունները հաջորդ շաբաթ կրկին կհանդիպեն Թուրքիայում՝ հացահատիկի հարցի հետագա քննարկման համար։

Հացահատիկի և սննդամթերքի փոխադրման ծրագիրը համաձայնեցվել է ընդհանուր սկզբունքների շուրջ, ասել է Աքարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ «Մենք շարունակում ենք մեր ջանքերը, որպեսզի այն կոնկրետ փաստաթղթի վերածվի, և սկսվի իրագործման գործընթացը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից