Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:25 13-09-2023

ՊԵԿ պատվիրակությունը Թբիլիսիում համաժողովի է մասնակցել

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության 4-րդ ամենամյա համաժողովին (The Belt and Road Initiative Tax Administration Cooperation Forum- BRITACOF)։ ՊԵԿ-ից հայտնում են, որ միջոցառումը համախմբել է նախաձեռնությանն անդամակցող երեք տասնյակ երկրների հարկային մարմինների պատվիրակներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։

Համաժողովում քննարկվող հիմնական թեմաներն են՝ հարկային ոլորտի գլոբալ զարգացումները և առավել հրատապ խնդիրները, այդ թվում՝ հարկային մարմիններում աշխատանքային միջավայրի օպտիմալացումը և այդ նպատակով թվային տեխնոլոգիաների կիրառումը, հարկային օրենսդրության և վարչարարության թափանցիկության ապահովումը, հարկային վարչարարական բեռի նվազեցումը և հարկային կարգապահության դյուրացումը, ինչպես նաև բիզնեսի և հարկային մարմինների միջև վեճերի կարգավորման մեխանիզմները։

Համաժողովի պանելային քննարկումների ընթացքում հիմնական զեկուցողների շարքում հանդես է եկել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ հարկային կարգապահության բարելավման գործում։

Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև «Հարկային երկխոսություն գործարարների և արտադրողների հետ» քննարկում, որի ընթացքում ձեռներեցները և շահագրգիռ այլ կողմերը հնարավորություն են ունեցել հարկային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակել, բարձրաձայնել մտահոգությնները և ներկայացնել առաջարկներ։

BRITACOF-ն ամենամյա պաշտոնական միջոցառում է, որն ապահովում է փոխգործակցության հարթակ՝ խթանելով «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների միջև հարկային հարցերով երկխոսությունը, ամրապնդելով հարկային մարմինների համագործակցությունը և զարգացնելով պետական մարմինների, միջազգային կառույցների և գիտական հաստատությունների կարողությունները։

BRITACOF-ում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ և շարունակական մասնակցում է համաժողովներին՝ ներկայացնելով մեր երկրի հարկային մարմնի փորձն ու տեսլականը։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել