Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:46 12-09-2023

Միասնական թեկնածու կարող է դառնալ Երևանի քաղաքապետի մեր թեկնածուն. «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» դաշինքից Երևանի քաղաքապետի միասնական թեկնածու կարող է դառնալ Անդրանիկ Թևանյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 12-ին ասել է դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ մտավորականության շատ ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ լայն աջակցություն են հայտնել միակ «ընդդիմադիր դաշինքին՝ «Մայր Հայաստանին»։

Նա հավաստիացրել է, որ բոլոր որոշումներն ընդունում է անմիջականորեն դաշինքի վարչության խորհուրդը, որը լուրջ ապագա կունենա։

Ըստ նրա՝ դաշինքի ոչ մի անդամ երբեք ներքաշված չի եղել կոռուպցիայի մեջ և անխոցելի է։ «Քաղաքացիները ժամանակի ընթացքում սկսել են ավելի շատ հավատալ լիակատար իշխանության մեր գաղափարին։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր վարկանիշը բարձրացել է։ Գլխավոր մրցակիցը ներկայիս իշխանություններն են, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց միակ լծակը վարչական ռեսուրսն է, որը կարող է իրենց օգնել։ Նման լկտիություն, ինչպիսին այսօր է, ես առաջ երբեք չեմ տեսել։ Նախկին իշխանությունները սրանց համեմատ ընդամենը պիոներներ են։ Ինչպես կարելի է 800 մարդուց 780-ին զոռով բերել հանրահավաքի։ Սպառնում են ուսուցիչներին, մանկապարտեզների և այլ գերատեսչությունների աշխատողներին։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս չարիքը Հայաստանից անհետանա»,- ընդգծել է Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան