Ներքին 3 տարի առաջ - 23:54 11-09-2023

Հայկ Մարությանը առաջին անգամ քաղաքական ժանրի հումորի բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի հերոսների հետ

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Երևանի ավագանու ընտրություններից, նկատեց, որ կան ուժեր, որոնք հույս ունեն, թե ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն մտցնել կամ ճգնաժամ մտցնել։

«Ցավոք, դա երևում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներից և նպատակադրումներից»,- նկատեց Փաշինյանը։

Խոսելով Հայկ Մարությանի հայտարարությունից, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շեղվել են հեղափոխության գաղափարներից՝ ասաց․ «Դա ինձ համար տարօրինակ պնդում և տրաօրինակ հայտարարություն է, որովհետև ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից։ Նույն Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո հայտնվել է բեմահարթակի վրա և բեմահարթակից, ինչքան ես տեղեկացված եմ, հենց նման հայտարարություններ է արել, բայց ես ուզում եմ ընդգծել նաև հետևյալ, որ կարծում եմ՝ Հայկ Մարությանը իր բեմական կարիերայում առաջին անգամ է, երբ որ քաղաքական ժանրի հումոր է անում և այդ հումորի բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի օբյեկտների և հերոսների հետ։ Այս փաստը վկայում է արդեն, որ Հայաստանը հեղափոխական ճանապարհից չի շեղվել, այլապես ինչպես նախկինում, մեր գործընկերները թույլատրություն կստանային իշխանությունից, օլիգարխներից, մյուսներից»։

«Նա ինձ մոտ է եկել և ինձնից է խնդրել Երևանի քաղաքապետի թեկնածու դառնալու համար, և այդ աջակցությունը ստացել է ինձնից՝ պատրաստակամություն հայտնելով ստանձնել ՔՊ կուսակցության անդամ դառնալու և հավաստիացնելու, որ ինքը գալիս է այս թիմը ուժեղացնելու, բայց մինչև օրս ես նրանից ոչ մի բացատրոււթյուն չեմ լսել և ոչ մի անգամ նման խոսակցություն չեմ լսել, որ մենք հեղափոխության արժեքներից շեղվել ենք»,- հավելեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից