Ներքին 3 տարի առաջ - 12:02 10-09-2023

Ռուսական հումանիտար բեռը չի անցել Արցախ. այն կանգնած է Բարդայում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ պայմանավորվածություն կար, որ ռուսական Կարմիր Խաչի մեքենան այսօր առավոտյան պետք է անցներ Աղդամի ճանապարհով, բայց այն կանգնել է ադրբեջանական Բարդա քաղաքում և առաջ չի գնում: Իհարկե, ադրբեջանական կողմը դա բացատրում է Արցախի իշխանությունների դիրքորոշմամբ:

Բայց երեկվանից ադրբեջանական քարոզչական մեդիան ու նաև պաշտոնյաները (նույն Հիքմեթ Հաջիևը) անում են հայտարարություններ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել այս պայմանավորվածություններից: Օրինակ՝ «Caliber.az»-ը գրել էր, որ անգամ, եթե Լաչինի միջանցքը բացվի, դա լինելու է բացառապես Կարմիր Խաչի համար: Հաջիևն էլ ասել էր, որ սա բարի ժեստ է իրենց կողմից, բայց դա չի փոխում իրենց նախկին դիրքորոշումը:

Հայտնի է նաև, որ Արցախում մի խումբ հայեր շարունակում են հսկել ճանապարհի մոտ՝ թույլ չտալու դրա գործարկումն անգամ ռուսական կողմի համար»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի