Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:11 08-09-2023

Մանկապարտեզ, դպրոց, Ջրաշխարհ․ աշխատողներին պարտադրել են մասնակցել Ավինյանի հանրահավաքին

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ հերթով մոտենում է Տիգրան Ավինյանի հրավիրած հանրահավաքին ներկա քաղաքացիներին և հարցնում,թե նրանք որ կազմակերպությունն են ներկայացնում, քանի հոգով են եկել։

«Վարչական ռեսուրսի չարաշահմամբ քարոզարշավ։ 743-778 հոգի վարչական ռեսուրսի չարաշահման դեպք հասցրեցի արձանագրել, բայց շատ ավելին էին, թվով մոտ 2500-ը: Վերջում էլ «ցուցագրմանս» խոչընդոտեցին ՔՊ ներկայացուցիչները, որոնք հետևիցս քայլում ու մարդկանց ասում էին, որ չասեն, թե որտեղից են և քանի հոգով են եկել։

Տիգրան Ավինյան, հուսամ՝ հիմա հասկանում եք, որ այսքան ժամանակ իմ նկարած տեսահոլովակները քաղաքական չէին ու որ քաղաքականությունը ինձ չի հետաքրքրել, փոխարենը հետաքրքրել է այն, որ Երևանի բարեկարգումը որակյալ անեն։ Դուք էլ դնում, թե բա՝ էս տղեն քաղաքական պատվեր է անում և այլն։ Հիմա զգացի՞ք, թե որ տեսահոլովակն է քաղաքական, իսկ որը՝ ոչ»,-տեսանյութին կից գրել է Արթուր Չախոյանը։

Նա նաև հրապարակել է,թե Ավինյանի հանրահավաքին մասնակցող քաղաքացիներից քանիսը, որտեղ են աշխատել․

«Ջրաշխար՝100 հոգի,
Կանաչապատման ՀՈԱԿ 30-40 հոգի,
Գրադարան՝ 25 հոգի,
Մշակույթի կենտրոն 141 հոգի,
«Տորք Անգեղ» սպորտ դպրոց՝ 25 հոգի,
22՝ 45-50,
108՝ 35 հոգի,
112՝ 30 հոգի ,
133՝ 25 հոգի,
106՝ 12 հոգի,
116՝ 27 հոգի,
117՝ 25 հոգի,

102 26 հոգի
104 մանկապարտեզ՝ 25 հոգի
163 դպրոց՝ 35-40 հոգի
135 դպրոց՝ 40-45 հոգի
114՝ 50-60 հոգի
111 և105՝ 20 հոգի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան