Ներքին 3 տարի առաջ - 20:39 07-09-2023

Ջերմուկում իրավիճակը խաղաղ է․ Վահագն Արսենյան

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի հայրենակիցներ, (պատասխանում եմ ձեզ անհանգստացնող հարցերին) Ջերմուկում իրավիճակը խաղաղ է:

Տարբեր «լրատվամիջոցներով» շրջանառվոող լուրերն ու հիմնականում ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող «տարօրինակ» տեղեկատվությունը, մարդկանց մոտ սխալ պատկերացում են ստեղծում զբոսաշրջային քաղաքի մասին, որտեղ այս պահին էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան (հիմնականում արտերկրից):

Ջերմուկում տիրող իրավիճակի, և մեր քաղաքի ճակատագրի մասին խոսում ու "մտահոգվում" են մարդիկ, ովքեր մեկ տարի ժամանակ ու հնարավորություն են ունեցել իրենց այցելությամբ, ինչ որ չափով նպաստելու քաղաքի վերականգնմանը, բայց չեն էլ փորձել`նախընտրելով հիմա հեռակա կերպով ենթադրություններ անելու և խուճապ տարածելու տարբերակը:

Եթե հնարավորություն չունեք օգնելու, օգտագործեք գոնե չխանգարելու տարբերակը, քանի որ ձեր «վերլուծությունները» նաև կարդում ու դիտում են այս քաղաքում ապրող խաղաղ բնակիչները:

Հետևեք միայն ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia կայքի լրահոսին»:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին