Ներքին 5 տարի առաջ - 11:21 02-08-2021

Ընդդիմության հետ աշխատանքը կախված է, թե ոնց իրենց կպահեն. Գուրգեն Արսենյան

Ես գալիս եմ աշխատելու տրամադրությամբ, որովհետև Հայաստանին այս պահին պետք է լուծել այն խնդիրների թնջուկը, որը մենք ունենք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանի առաջին օրը խորհրդարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ից ընտրված պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ զգացողություններով է գալիս խորհրդարան, որտեղ արդեն արմատական ընդդիմությունը հայտարարություններ է անում, որ գալի են քաղաքական դիակներին հուղարկավորելու:

«Խնդիրների թնջուկի լուծման համար ՀՀ բնակչությունը լիազորել է այն քաղաքական թիմին, որի ներկայացուցիչը նաև ես եմ՝ իրականացնել մեր երկրի նկատմամբ իշխանության գործառույթը, որն իր մեջ ներառում է իրավունքներ և պարտականություններ: Մենք գալիս ենք մեր պարտականությունները կատարելու:

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից արված հայտարարություններին, այդ հարցերն ուղղեք իրենց: Մենք իրենց մտածողական պրոցեսի համար ոչ մի պատասխանատվությունչենք կրում»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին