Ներքին 3 տարի առաջ - 16:28 07-09-2023

Կապանի համայնքապետարանն իրազեկում է ԶՈւ-ն պայմա­նագրային զինծառայողներով համալրելու մասին

Կապանի համայնքապետարանն իրազեկում է․

Հարգելի՛ կապանցիներ,

Զինված ուժերը պայմա­նագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումար­տակում զինվորական ծառա­յության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխա­տանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտո­նու­թյուն­ները և ծառայու­թյանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպա­տակով՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 16։00–ին, Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի կունենա հանդիպում՝ պաշտպա­­­նության նախարարության պաշտոնատար անձանց և պայմանագրա­յին զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ շահագրգիռ անձանց առաջարկում ենք մասնակցել հանդիպմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի